
Կարևոր է, որ դու պատրաստ լինես զոհվել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Արցախի սիրտը՝ նոր սերնդի ոգին
Արցախի սիրտը բաբախում է իր երիտասարդության մեջ: Արցախում ծնված և տեղահանված երիտասարդ երաժիշտներն այժմ ապրում են Հայաստանում՝ իրենց սրտում կրելով իրենց հայրենիքի ուժը և հարուստ մշակութային ժառանգությունը: Երաժիշտների այս սերունդն է, որ կ արող է շարունակել իրենց մշակույթի տարածումը և իր յուրաքանչյուր նոտայով աշխարհին պատմել Արցախի և նրա՝ մշտպաես կանգուն ոգու մասին:





ԳԱՂԱՓԱՐ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑՆԵՐ
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանին է, որն իրականացվում է Արվեստ23 ՀԿ-ի կողմից:
Այն, ինչ սկսվեց որպես գաղափար, այժմ մեծ առաքելություն է, որի շուրջ կարող ենք համախբվել բոլորս՝ փոխակերպելու Արցախի տաղանդավոր երեխաների կյանքը և ստեղծել արժանապատիվ և հաջողակ ապագա պատանի երաժիշտների համար, քանի որ մշակույթն է ազգապահպանության հենքն ու հիմքը:
Աջակցելով կրթական և զարգացման այս ծրագրին՝ Դուք ոչ միայն օգնելու եք նրանց հասնել մեծ բարձունքների, այլև երաշխավորելու եք, որ այս ապագա երաժիշտների կենսագրություններում գրվող «ԾՆՎԵԼ ԵՄ ԱՐՑԱԽՈՒՄ» արտահայտությունը դարձնել ամենակարդացվողը աշխարհում:
Հույսից՝ հնարավորություն
Արցախի երիտասարդ երաժիշտները, որոնք բախվել են աներևակայելի դժվարությունների, այժմ կանգնած են հնարավորությունների նոր շեմին՝ վերաիմաստավորելու իրենց ապագան երաժշտության և կրթության ուժի միջոցով, վերականգնելու իրենց երազանքները և կառուցելու նոր կյանք՝ լի նոր հնարավորություններով, հույսով և հավատով:
Հարուստ անցյալ՝ վառ ապագա
Արցախի հարուստ պատմությունն ու մշակութային ժառանգությունը խոսում են տոկունության, գեղեցկության և ուժի մասին: Այսօրվա երիտասարդ երաժիշտներն այդ ժառանգության ջահակիրներն են՝ պատրաստ նոր շունչ հաղորդել իրենց անցյալին:
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի միջոցով նրանց հնարավորություն է տրվում համաշխարհային բեմ դուրս բերել իրենց հայրենիքի պատմությունը՝ հավերժ վառ պահելով Արցախի մշակութային հարստությունը





Արվեստի ուժը` ինքնության ձևավորում
Արվեստը սոսկ արտահայտման ձև չէ. այն ուժ է ձևավորելու մեր ինքնությունը: «Ծնվել եմ Արցախում» ծրագրի այս տաղանդավոր երեխաները բացահայտելու են ոչ միայն իրենց երաժշտական ձայները, այլև իրենց ազգային ինքնության ուժը: Նրանց երաժշտությունը խոսելու է աշխարհի հետ՝ պատմելով, թե ովքեր են նրանք և որտեղից են գալիս:
Արմատներ և թևեր
«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը այս տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին տալիս է և՛ արմատներ, և՛ թևեր: Նրանց արմատները խորապես խարսխված են Արցախի հարուստ մշակութային հողում: Երաժշտության միջոցով նրանք հարգելու և պահպանելու են այդ ժառանգությունը։ Տրամադրելով որկյալ կրթություն և անհրաժեշտ ռեսուրսներ՝ ծրագիրը նրանց տալիս է թևեր՝ թռչել բարձր և երբեք թույլ չտալ մոռացության մատնել Արցախի անունն ամբողջ աշխարհում:
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը նախատեսված է Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների համար հետևյալ մասնագիտություններով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր և տավիղ:
Ծրագրի մրցութային լսումների արդյունքում ընտրվել են 23 արցախցի պատանի երաժիշտներ, որոնց համար ծրագիրը կապահովի գեղարվեստական աճ, զարգացում և ճանաչում: Այն հնարավորություն կտա երիտասարդներին միջազգային ասպարեզում հանդես գալ որպես Արցախի մշակութային դեսպաններ։
5 տարվա համապարփակ երաժշտական կրթական ծրագիրը կապահովի երիտասարդ երաժիշտների ռեսուրսներ և բարձրորակ, կայուն երաժշտական կրթությունը հետևյալ կետերով՝
-
Մասնագիտական դասեր Հայաստանի լավագույն պրոֆեսորների հետ
-
Այցելություններ Հայաստանի թանգարաններ
-
Հրավիրատոմսեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների համար
-
Վարպետության դասեր աշխարհի լավագույն արտիստների հետ
-
Օտար լեզուների դասեր՝ ռուսերեն և անգլերեն
-
Ֆինանսական աջակցություն՝ ուսման վարձավճարի կամ մասնագիտական այլ ծախսերի համար
-
Երաժշտական գործիքի, համակարգչի (նոթբուք) և ինտերնետ կապի տրամադրում՝ անհրաժեշտության դեպքում
ԵՍ…ԾՆՎԵԼ ԵՄ ԱՐՑԱԽՈՒՄ






5 ՏԱՐԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔ
ԱՊԱԳԱՆ ԹՎԵՐՈՎ
4,945
մասնագիտական դաս
Հայաստանի լավագույն պրոֆեսորների հետ
1,725
այցելություն
Հայաստանի թանգարաններ
5,175
հրավիրատոմս
Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգների
575
վարպետության դաս
աշխարհի լավագույն արտիստների հետ
4,945
օտար լեզուների դաս
ռուսերեն և անգլերեն
60
ամիս դրամական և նյութական աջակցություն
Նախագծի արժեքը հինգ տարիների ընթացքում
Ներդրումային ծախսեր երաժշտական գործիքների և համակարգչային տեխնիկայի
(նոթբուքեր, բարձրախոսներ) ձեռքբերման համար
31,950,000 դրամ
Ընդհանուր տարեկան ծախսեր
63,268,500 դրամ
Մեկ երեխայի կրթության տարեկան ծախսը
2,750,800 դրամ
ԱՋԱԿՑԵԼ ԾՐԱԳՐԻՆ
Աջակցեք Արցախի տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին:
Նվիրաբերությունները կարող եք կատարել բանկային փոխանցմամբ.
ՀՀ դրամով փոխանցումների համար«Ամերիաբանկ» ՓԲԸ
հ/հ 1570013824620100 (AMD)
Եվրոյով փոխանցումների համար
հ/հ1570013824620146 EUR
ԱՄՆ դոլարով փոխանցումների համար
հ/հ 1570013824620101 USD
Ռուբլիով փոխանցումների համար
1570013824620158 RUB
Նպատակ դաշտում պարտադիր նշելով. Ծնվել եմ Արցախում նախագծի համար
Արվեստ23 ՀԿ
ՀԿՀՎՀՀ՝ 01563127
ՀՀ. ք Երևան, Մոսկովյան 31, 0002
Նվիրաբերությունները կարող եք կատարել նաև հետևյալ հարթկում
Ակնկալվող արդյունքներ 5 տարվա ընթացքում
15 միջազգային մրցույթի
դափնեկիր
21 համերգային ելույթ
միջազգային փառատոներում
25 անդրադարձ
միջազգային մամուլում
Մենք
հավատում ենք
Մենք հավատում ենք, որ կկրթենք բարձր որակի պրոֆեսիոնալ երաժիշտների, ովքեր իրենց կենսագրություններում գրելով «ԾՆՎԵԼ ԵՄ ԱՐՑԱԽՈՒՄ» արտահայտությունը` կշարունակեն ապրեցնել Արցախի հայի գենը ամբողջ աշխարհում: